Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Կա Էլիբեկ անունով մի մարդ, ով, ըստ տրամաբանության, պիտի գեներալ-մայոր որդի չունենա

Կա Էլիբեկ անունով մի մարդ, ով, ըստ տրամաբանության, պիտի գեներալ-մայոր որդի չունենա
24.06.2025 | 11:10

Մարդ զզվող չլիներ, հավես ունենար մտնելու էս ճղճիմ թեմայի մեջ, գնար էնքան սադրեր մինչև բարոյականներից ամենաբարոյական,

ազնիվներից ամենաազնիվ,

ուղղախոսներից ամենաուղղախոս մեր հզոր վարչապետը «տեղեկանար», որ կա Էլիբեկ անունով մի մարդ, ով ըստ տրամաբանության պիտի գեներալ-մայոր որդի չունենար։

Հետաքրքիր վիլկա կդառնար։

Մի կողմից դե հո չէր դավաճանելու Հիսուս Քրիստոսի առջև ստանձնած իր պարտքը մեր ամենաբարոյական վարչապետը, բայց մյուս կողմից էլ քո ու բոլոր թիմակիցներիդ մասին 5 տարի օպերատիվ ինֆորմացիա մշակած գեներալ-մայորի հորը, որ ասես «պոռնկաբարո» կարող ա հայկական պոռնոգրաֆիան մի ողջ աստղաբույլ ծնի միանգամից…

Օրինակ, որ Ազգային Ժողովի հարցուպատասխանին լինեի կհարցնեի.

-Կա կարծիք, որ այս արշավը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով եք սկսել, բայց Դուք ասում եք, որ որպես ճշմարիտ հավատավոր Ձեր պարտքն եք համարել Ձեզ հայտնի դարձած հանգամանքների մասին հայտնել ժողովրդին։ Հիմա հարցը՝ կա՞ն այլ մարդիկ ում մասին դուք գիտեք, բայց լռում եք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

- (կամայական պատասխան):

- Դուք կարո՞ղ էիք այնքան անմեղսունակ լինել, որ ուժային կառույցներ վստահեիք մի մարդու, ում կենսագրությունը չեք ստուգել և եթե չէիք կարող լինել անմեղսունակ, Դուք կարո՞ղ եք լինել այնքան անբարոյական, որ Հիսուս Քրիստոսի ու ճշմարիտ հավատավորի հանգամանքը շահարկելով ստեք ժողովրդին ու թաքցնեք Ձեզ հայտնի հանգամանքը` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

- (հիստերիա)։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ